ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Գիշերը շփման գծում

    Գիշերը շփման գծում

    06.05.2017| 18:49
    Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 580 կրակոց, շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 -միլիմետրանոց ականանետ (11 արկ):
  • Արամ Սարգսյան․ Անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար

    Արամ Սարգսյան․ Անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար

    06.05.2017| 18:48
    «Անտակտ հումոր»՝ այսպես է արձագանքել «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել, քանի որ այն «ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»։
  • ՀՀՇ-ն փրկում է ԲՀԿ-ի պատի՞վը

    ՀՀՇ-ն փրկում է ԲՀԿ-ի պատի՞վը

    06.05.2017| 18:46
    168.am-ին հարցազրույց է տվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀ-ում հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները։ Նրանց մի մասը պնդում էր, որ իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ստորագրել։
  • ԼՂ կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը

    ԼՂ կարգավիճակի շուրջ իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեին պետք է մասնակցի միայն ԼՂ բնակչությունը

    06.05.2017| 18:43
    Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ազիմովի հայտարարությունները:
  • Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

    Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

    06.05.2017| 14:47
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
  • «Վերջին զանգը» կհնչի մայիսի 26-ին

    «Վերջին զանգը» կհնչի մայիսի 26-ին

    06.05.2017| 13:10
    Հայաստանում շրջանավարտների «Վերջին զանգն» այս տարի կհնչի մայիսի 26-ին: «Վերջին զանգը» լինելու է վերջին դասը, որից հետո սկսվելու են ամառային արձակուրդները: Հաստատվել է նաև 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:
  • Պատգամավորները ստացան մանդատները

    Պատգամավորները ստացան մանդատները

    06.05.2017| 13:09
    Կառավարության ընդունելությունների վեցերորդ գումարման ԱԺ պատգամավորները ստացան իրենց մանդատները: Պատգամավորների ընդհանուր թիվը 105 է: «Ելք» դաշինքը, թեպետ չէր ներկայացել պատգամավորական մանդատներ ստանալու հանդիսավոր արարողությանը, նրանց մանդատները վերցրեց «Ելքի» ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:
  • Ավստրիան կարգելի իր տարածքում թուրքական հանրաքվեն

    Ավստրիան կարգելի իր տարածքում թուրքական հանրաքվեն

    06.05.2017| 13:08
    Եթե Թուրքիան որոշի մահապատժի հարցով հանրաքվե անցկացնել, Ավստրիան կարգելի հանրաքվեն իր տարածքում՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:
  • Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրենի պաշտոնից

    Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրենի պաշտոնից

    06.05.2017| 13:07
    Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
  • Թրամփը Բրյուսելում կհանդիպի Տուսկին և Յունկերին

    Թրամփը Բրյուսելում կհանդիպի Տուսկին և Յունկերին

    06.05.2017| 13:05
    Բրյուսելում մայիսի 25-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ՝ Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրեևան։